Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իլհամ Ալիև. Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը փոխելու Հայաստանի փորձերն անընդունելի են

Իլհամ Ալիև. Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը փոխելու Հայաստանի փորձերն անընդունելի են
14.03.2019 | 23:58

Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դա անթույլատրելի է և հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արգելափակելու փորձ է», - ասել է նա: Ալիևը հիշեցրել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են բանակցային ձևաչափի փոփոխմանը:
«Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, ոչ թե ուղղակի հանուն բանակցությունների: Նրանք պետք է հանգեցնեն ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրմանը», - ասել է Ադրբեջանի նախագահը:


Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ստատուս քվոն անընդունելի է Բաքվի համար, և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային ճանաչում ունեցող սահմանների շրջանակներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ